Ոստիկանությունը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների մասին

Ոստիկանությունը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների մասին

2022 թվականի առաջին կիսամյակում նկատվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակի կտրուկ աճ։ Այսպես, եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448 դիմում, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմում է 9917 դիմում։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տալրվա ընթացքում քաղաքացիություն ստանալու համար մոտ 200 տոկոսից ավել դիմելիությունը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում ապրող ազգությամբ հայերի ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու պահանջի հետ, որն իր հերթին առաջացրել է մեծաքանակ հերթեր Անձնագրային և վիզաների վարչությունում։

Չնայած այն հանգամանքին, որ Անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժինը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, վարչությունն ապահովում է բոլոր դիմումատուների սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։

Հարկ է նշել նաև, որ 2022 թվականի հունիսի 25-ից սկսած քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկվելու են 90 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկինում սահմանված 6 ամսյա ժամկետի փոխարեն։

ՀՀ Ոստիկանություն