Եվրոպական երկրները նախընտրում են ադրբեջանական երթուղին

Եվրոպական երկրները նախընտրում են ադրբեջանական երթուղին

Վերջերս կրկին հաճախացել են Թուրքիայից հնչող հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի կողմից թուրքական պայմաններով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքը չբացելու դեպքում, թուրքերը կնախընտրեն Իրանի տարածքով այդ հաղորդակցության ապահովման տարբերակը: 

Այս առումով հարկ է նշել, որ Չինաստանից դեպի Եվրոպա ցամաքայի հաղորդակցության իրականացման Արևելք-Արևմուտք նախագիծը երեք տարբերակ ունի. Կասպից ծովի հյուսիսով՝ Ռուսաստանով, հարավով՝ Իրանով և Կասպից ծովը հատող՝ Ադրբեջանով (միջին միջանցք): Միջին միջանցքով հաղորդակցության կազմակերպման թերությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է բեռները երկաթուղուց տեղափոխել դեպի Կասպից ծովի նավեր ու հետո նավերից տեղափոխել երկաթուղի: Այդուհանդերձ եվրոպական երկրները նախընտրում են Ադրբեջանական երթուղին, միայն թե Արևելք-Արևմուտք ծրագիրը չիրականացվի Ռուսաստանով կամ Իրանով: 

Միջին միջանցքի իրականացումը ոչ թե Հայաստանի Մեղրիի շրջանով այլ Իրանի 61 կմ հատվածով  անտրամաբանական է դարձնում Արևելք-Արևմուտք ծրագիրը Ադրբեջանով (միջին միջանցքով)  իրականացնելու գաղափարը:

Գագիկ Մինասյան