Մարոզի կոշտ պատասխանը Արման Բաբաջանյանին

Մարոզի կոշտ պատասխանը Արման Բաբաջանյանին

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ Մարոզը, այսօր լրագրողների ներկայությամբ քննարկում ունեցավ սևազգեստ մայրերի հետ։ Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը անդրադարձավ իր հասցեին հնչող քննատություններին, ապա անդրադարձավ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին 

«Եթե սրանք ինձ փնովում են, ապա երկու տարի յոթ օր իմ տղան ծառայել է, բանակ չծառայած Արման Բաբաջանյանը  չի կարող ինձ փնովել, չի կարող ինչ-որ սևազգեստ մայրերի կանչել կառավարության շենքի դեմ կամ կանչել Ազգային ժողովի մուտքի մոտ, որոնք մեր միջից ամենաշատն են նախկին իշխանություններից օգտվել։ Բանակը նոր էր կազմավորվել, հաց չունեին, դու հիմա մայրերին կանչում ես, որ ինձ վարկաբեկես», - ասաց Խաչատրյանը:

Մարգարիտա Խաչատրյանը պնդեց՝ իր բոլոր ունեցածը հետ կտա, եթե ազգը միանա ու հինգ րոպեով հետ տա իր որդուն։

«Մենք ոչնչի ակնկալիք չունենք։ Եթե իրենցից որևէ մեկին հարցնեմ, ասեմ Եղնիկների տեղն ասա, Ջաբրայիլի, Մատաղիսի, Թալիշի տեղն ասա, Հադրութի դիրքերի տեղն ասա, ոչ մեկը, բանակ չծառայածներից ոչ մեկ չի կարող այդ զորամասերի տեղն ու հասցեն ասել։ Ես ինչ անում եմ, հայ ազգի համար եմ անում, ես ոչ մի բան կարիք չունեմ, թող ինձ հանգիստ թողնեն, ինչ-որ կկամենան ինձ, տալիս եմ իրենց մամաներին, իմ շորերից սկսած»։