Ըստ Խամենեի՝ Սիրիայի հեղաշրջումը ծրագրել են ԱՄՆ-ն և Իսրայելը, ակնարկել է նաև Թուրքիային
Սիրիայում ռազմական հեղաշրջումը ծրագրել էին ԱՄՆ-ն ու Իսրայելը, Իրանը դրա ապացույցն ունի։
Այսպիսի հայտարարություն է արել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Կասկած չպետք է լինի, որ Սիրիայում տեղի ունեցածը ամերիկացիների և սիոնիստների համատեղ ծրագիր է։ Այո՛, Սիրիայի հարևան մեկ այլ պետություն էլ իր դերը խաղաց ու խաղում է առ այսօր։ Բայց գլխավոր դավադիրները... ԱՄՆ-ն ու սիոնիստներն էին։ Դրա ապացույցները կան»,- Խամենեիի խոսքը մեջբերում է SNN հեռուստաալիքը:
Հայտնի է, որ Ասադի իշխանությունը տապալած ընդդիմադիր զինյալները գործել են Թուրքիայի հովանավորությամբ, չնայած Անկարան հերքում է հեղաշրջման կազմակերպիչներին աջակցելուն իր առնչությունը:
Դատելով ԻԻՀ գերագույն առաջնորդի ակնարկից, որ Սիրիայի հարևան պետություններից մեկը իր դերակատարումն է ունեցել և այսօր էլ ունի արաբական հանրապետության իշխանության տապալման հարցում, կարելի է ենթադրել՝ խոսքը հենց Թուրքիայի մասին է:
Կարծիքներ