Իմ եւ տիկին Վարդանյանի դեմ բողոք է ներկայացվել ո՛չ ավել, ո՛չ պակաս մահափորձի մեջ կասկածելու համար. Անի Խաչատրյան

Իմ եւ տիկին Վարդանյանի դեմ բողոք է ներկայացվել ո՛չ ավել, ո՛չ պակաս մահափորձի մեջ կասկածելու համար. Անի Խաչատրյան

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը ասաց, որ Երևանի պատմության մեջ, բացի կոյուղաջրերի պատմությունից, չի եղել դեպք, որ ավագանու անդամը պատկան մարմիններին բողոք ներկայացնի ավագանու իր գործընկերների դեմ. ի դեպ, ավագանու տղամարդ անդամը կին անդամների դեմ է: 

Նշենք, որ խոսքը ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի մասին է:

«Այո, այս դահլիճում կա մեկը, որը որոշում է, որ իմ եւ տիկին Վարդանյանի դեմ բողոք ներկայացնի, ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր մահափորձի մեջ կասկածելու համար. սրանից հետո ես մտածեցի, որ Հայաստանում պետք է փակվեն կանանց իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպությունները եւ անցնեն նմանօրինակ մարդկանց իրավունքները պաշտպանելու, որովհետեւ իրենք շատ թույլ եւ անպաշտպան ավագանու անդամներ են»։

Խաչատրյանն ասաց, որ իրենց հրավիրել են Կոտայքի քննչական բաժին, ինքը եւ Թեհմինա Վարդանյանը հռհռալով գնացել են, որովհետեւ ծիծաղելի է  այդ ամենը։