ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանն ազատվել է պաշտոնից

ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանն ազատվել է պաշտոնից

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

ԱԱԾ մամուլի կենտրոնից նշեցին, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետի պաշտոնում նշանակվել է ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Արման Գասպարյանը։