Մերցը Պուտինին «սխալ հանեց». ինտրիգը մեծացավ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 17-րդ փաթեթը կընդունվի երեքշաբթի՝ մայիսի 20-ին։
«Պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է։ Մենք դրանք կընդունենք Բրյուսելում՝ երեքշաբթի օրը/մայիսի 20ին/», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Մերցը նաև մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ստամբուլում կայանալիք բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը՝ այն անվանելով ռազմավարական սխալ։
«Այն փաստը, որ նախագահ Զելենսկին այնուամենայնիվ գնաց Ստամբուլ, մեծ զիջում է։ Պուտինը չեկավ՝ նա իրեն դրեց անբարենպաստ դրության մեջ», - ընդգծել է կանցլերը։
Կարծիքներ