Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքները շարունակվում են

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքները շարունակվում են

Հոնգկոնգցի մի խումբ մասնագետներ հայտարարել են, որ ստեղծել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ։ Այս հայտարարությունը, սակայն պաշտոնապես դեռ չի հաստատվել չինական կենտրոնական իշխանությունների կողմից։ 

Միաժամանակ այս հայտարարությանը, Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնը նույնպես հայտարարել է, որ չափազանց մոտեցել է նոր վիրուսի բնույթի ամբողջական ընկալմանը եւ ներկայումս գիտնականները կարողացել են վերջինիս մեկուսացնել եւ վերլուծել գենետիկ կազմը։

Նշենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքները շարունակվում են նաեւ Ավստրալիայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում։