Ռոնալդուն Մարսելոյի տեղափոխության հարցով դիմել է «Յուվենտուսի» ղեկավարությանը

Ռոնալդուն Մարսելոյի տեղափոխության հարցով դիմել է «Յուվենտուսի» ղեկավարությանը

Մարզական մամուլում շարունակում են լուրեր շրջանառվել, որ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ձախ պաշտպան Մարսելոն, ցանկանում է ամեն կերպ խզել գործող պայմանագիրը արքայական ակումբի հետ։ Ահա և իտալական մարզական լրատվամիջոցների պնդմամբ՝ 32-ամյա բրազիլացին որոշում է կայացրել՝ որտեղ է պատրաստվում շարունակել կարիերան։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ Մարսելոն ցանկություն է հայտնել տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», որի կազմում հանդես է գալիս իր ամենամտերիմ ընկերներից մեկը՝ Ռոնալդուն։

Ասում են՝ Ռոնալդուն անձամբ է դիմել թուրինյան ակումբի ղեկավարությանը՝ Մարսելոյի տեղափոխությամբ զբաղբելու համար։Այս մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում, դարձել  4 գոլային փոխանցման հեղինակ։ Մարսելոն ու Ռոնալդուն , հիշեցնենք, երկար տարիներ միասին հանդես են եկել հենց «Ռեալի» կազմում։