Ադրբեջանի ARB24 ՀԸ չորս աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ադրբեջանի ARB24 ՀԸ չորս աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ադրբեջանական ARB24 ՀԸ չորս աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է ՀԸ-ն։ Սկզբում դրական են եղել երկու աշխատակիցների թեստի պատասխանները, եւ նրանք մեկուսացվել են, իսկ հետո եւս երկուսի մոտ նույնպես կորոնավիրուս է ախտորոշվել։

Նույն ՀԸ եւս մեկ աշխատակից էլ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ բուժումը շարունակում է տնային պայմաններում։ Նա իրեն լավ է զգում, բարդություններ չունի։