Փնտրվում է գերագույն գլխավոր

Փնտրվում է գերագույն գլխավոր

Բաքվի պատվավոր հուղարկավորումների երկրորդ ծառուղում տեղի է ունեցել գեներալ Հաշիմովի եւ գնդապետ Միրզոեւի թաղումը: Սգո արարողությանը չի մասնակցել Իլհամ Ալիեւը: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն, այսպիսով, հարկ չի համարել իր ներկայությամբ հարգել բարձրաստիճան զինվորականների հիշատակը: Առայժմ չկա նաեւ նրանց պետական պարգեւի արժանացնելու մասին հրամանագիր: