Ռուբեն Թորոսյանը դիմել է վարչապետին եւ ԱԺ նախագահին

Ռուբեն Թորոսյանը դիմել է վարչապետին եւ ԱԺ նախագահին

ՀՀ ԳԽ պատգամավոր Ռուբեն Թորոսյանը նախաձեռնել է Գլենդելյան Ֆորում, որի նպատակն է՝ «ամերիկահայության, իսկ առայժմ՝ լոսահայության կողմից իրականացվող հայանպաստ քայլերի արդյունավետության բարձրացումն, այն է՝ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ աջակցությամբ Արցախի և Հայաստանի  անվտանգության ապահովումն ու զարգացումը»: Նախաձեռնողների անունից Թորոսյանը դիմել է ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին, խնդրելով աջակցել իրենց նախաձեռնությանը։
Դիմումում գրված է․ 

«Գտնում ենք, որ բացի հանրաճանաչ մեթոդներից ամերիկահայ ընտրողներս և, առաջին հերթին, լոսանջելեսյան մեր տարածաշրջանի հայությունն ունի իր նպատակներին հասնելու այնպիսի ժողովրդավարական լծակներ, ինչպիսին են  տեղական մարմիններում ընտրված հայազգի ներկայացուցիչների և հայաշատ  ընտրատարածքներից ընտրված նահանգային կամ ֆեդերալ պառլամենտականների իրավասությունների օգտագործումը: Իսկ դեմոկրատական կուսակցության հաղթանակն իր հերթին նպաստավոր է  վերջինիս համար:
 Հունվարի 16-ին տեղի ունեցած  2-րդ հանդիպումից հետո ձևավորվել է  Ֆորումի առաջիկա  գործունեության հետևյալ օրակարգը՝
1. Գերիների վերադարձի ապահովում;
2. Արցախի տարածքային ամբողջականության ճանաչում և Մինսկի խմբի գործունեության ակտիվացում;
3. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սանձահարում:
Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությունը Ֆորումի աշխատանքներին համահունչ և, որպես հետևանք, արդյունավետ կդարձնի Ֆորումի գործունեությունը այդ ուղղությամբ իրականացվող ՀՀ քաղաքականության հետ: Այդ կապակցությամբ, դիմել ենք ԱԺ արտաքին հարաբերությունների (Իգիթյան, Ռուբինյան) և ԳԿՄ,Սփյուռքի, ԵՍ  (Հայրապետյան) մշտական հանձնաժողովների ղեկավարությանն, ինչպես նաև, ԱԳՆ և Սփյուռքի գործերի Գլխավոր Հանձնակատարին, սակայն, անգամ արձագանք չենք ստացել:
 Հունվարի 23-ին տեղի կունենա Ֆորումի 3-րդ հանդիպումը՝ հայ գերիների վերադարձի խնդրով»: