Հորդորում եմ՝ Կոտայքի բոլոր համայնքներում սահմանե՛լ ավելի խիստ վերահսկողություն

Հորդորում եմ՝ Կոտայքի բոլոր համայնքներում սահմանե՛լ ավելի խիստ վերահսկողություն

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կոտայքի մարզի հարգելի՛ քաղաքացիներ, համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ,

Աշխարհով մեկ տարածված համավարակը բարդ մարտահրավեր է՝ ուղղված մեր քաղաքացիական գիտակցությանն ու հանրային կյանքի հանդեպ պատասխանատվության զգացումին: Եվ այդ մարտահրավերին դիմակայելու միայն մեկ ճանապարհ կա՝ քաղաքացիական գիտակցության բա՛րձր աստիճանի դրսևորում ու յուրաքանչյուր մակարդակում հանրային պատշա՛ճ վերահսկողության սահմանում:

Ես համոզված եմ, որ միմիայն կողքինի առողջության ու կյանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ու հարգանքի դրսևորման միջոցով մենք կարող ենք հաղթանակած դուրս գալ այս պայքարից:

Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ Կոտայքի մարզի բոլոր համայնքներում ու բնակավայրերում սահմանե՛լ ավելի խիստ վարչական ու հանրային վերահսկողություն:

Մեր մարզի յուրաքանչյուր բնակչի առանձնահատուկ հորդորում եմ՝ խստորեն պահպանե՛լ պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային նորմերը, հանրային վայրերում, տրանսպորտում լինե՛լ բացառապես դիմակով, զե՛րծ մնալ մարդկային կուտակումներից ու հերթերից: Իսկ նման երևույթներ նկատելու դեպքում բարեկամաբար խնդրեք՝ չվտանգե՛լ ձեր, իրենց ու բոլորիս հարազատների կյանքը և միանա՛լ համավարակի դեմ մեր միասնական պայքարին :

Առողջ եղե՛ք»։