ՀՀ օդային տարածքով տեղի ունեցած Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին. Հակոբ Ճաղարյան

ՀՀ օդային տարածքով տեղի ունեցած Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին.  Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ օդային տարածքով Turkish Airlines-ի TK-336, Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին
Այսօր մի քանի անգամ դիմել են ինձ, այս թռիչքի իրականացման գնահատականի հարցով:
Քանի որ այս իրողությունը կարող է դառնալ քաղաքական շահարկումների առիթ` այս գրառումով կբացատրեմ նրա ավիացիոն իրավական,  կողմը: 

ՀՀ օդային տարածքը երբեք փակ չի եղել թուրքական քաղաքացիական օդանավերի համար: 
Ինչպես և Թուրքիայի օդային տարածքը երբեք չի  փակվել  հայակա'ն օդնավերի համար: 
Հայկական ավիաընկերությունների բոլոր թռիչքները դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելքի արևմտյան պետություններ (Իսրայել, Հորդանան, Լիբանան...) կատարվել են Թուրքիայի օդային տարածքով: 
Հայաստան-Ադրբեջան օդային միջանցքը փակ է եղել Ադրբեջանի նախաձեռությամբ, եթե չեմ սխալվում, մոտ 15 տարի: 

Այդ ընթացքում եղանակային վատ պայմանների պատճառով Երևանում վայրէջք է կատարել դեպի Բաքու ուղևորվող ադրբեջանական օդանավ, Բաքվում նույն պատճառներով վայրէջք է կատարել Աէրոֆլոտի Մոսկվա-Երևան երթուղու օդանավը: 
Եվ բոլոր դեպքերում և' օդանավը, և' ուղևորները բացարձակ առանց որևէ խնդրի, բարեհաջող, և առանց որևէ խոչընդոտների, նշանակման օդանավակայանի եղանակային պայմանների կարգավորման դեպքում շարունակել են իրենց թռիչքը: 

Սա միջազգային ավիացիոն կարգավորումներ են: Որտեղ չկա և չի կարող լինել որևէ քաղաքական աստառ: Երբ չկա վայրէջքի պիտանի օդսնավակայան, անկախ պատճառներից, օդաչուները օդում կարող են որոշում ընդունել վայրէջք կատարել ցանկացած, վայրէջքի համար պիտանի օդնավակայանում: 
Օդանավը չի կարող անվերջ մնալ օդում: Եվ քաղաքացիական ուղևորները չպիտի զոհվեն երկու երկրների միջև վարվող պատերազմի պատճառով:

Տվյալ թռիչքը կատարվել է Ադրբեջանի կողմից վերոնշյալ օդուղու արգելափակումը դադարեցնելու (կամ հատուկ, Թուրքիշի համար)  հետևանքով: 

ՀՀ  տարածքի վրայով թռիչքներ կատարելու իրավունք ունեցող ավիաընկերության կողմից: 

Հարցը դուրս է քաղաքական դաշտից»: