Մեր տան պատերը եթե ծակվում են, մենք էդ անցքը փակում ենք. Դումանյան (տեսանյութ)

Մեր տան պատերը եթե ծակվում են, մենք էդ անցքը փակում ենք. Դումանյան (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նորից անդրադարձավ Հրապարակի շենքերի պատերը ծակելու թեմային` հերթական անգամ վստահեցնելով, որ քաղաքապետարանը խոստացել է վերականգնել այդ ծակերը:

Նրա խոսքով` կան ճարտարապետներ, որոնք պնդում են, որ դրանք վերականգնվող են:

Hraparak.am-ի դիտարկմանը, թե հնարավո՞ր է իրենց տան պատերը ծակեն` փչացնելով պաստառը, երեսպատումը, հետո ասեն` կվերականգնեն, Դումանյանն ասաց. «Մեր տան պատերը, եթե ծակվում են, մենք էդ անցքը փակում ենք, եթե մեզ դուր չի գալիս: Ձեր տան ծակերը գնացեք Դուք որոշեք»,-ասաց Դումանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում