Շոյգուն քննարկել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության վիճակը

Շոյգուն քննարկել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության վիճակը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։

Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի առաջադրանքների կատարման շրջաններում իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։