Վարդան Ղուկասյանը մատաղ է եփում․ տեսանյութ

Երեկ Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիսավոր երդվեց, նա 13 տարի անց վերադարձավ քաղաքապետարան եւ կրկին ստանձնեց քաղաքը կառավարելու պարտավորությունը։ Դեռ ՏԻՄ ընտրությունների օրը՝ մարտի 31-ին, երբ Ղուկասյանն այցելեց ընտրատեղամաս՝ քվեարկելու, hraparak.am-ը նրանից հետաքրքրվեց, եթե ընտրվի, ինչպե՞ս է տոնելու, խոստացավ մատաղ անել։
«Եկեղեցու 5 տաղավարաց տոներին ես միշտ մատաղ եմ անում, տասնյակ, հարյուրավոր բաժանում եմ ժողովրդին, , որ ընտրվեմ, մեծ մատաղ կանեմ»,-hraparak.am-ին պատասխանեց Ղուկասյանը։
Այսօր Վարդան Ղուկասյանը իր ձեռքերով մատաղ է արել, բաժանել ազգաբնակչությանը։
Մանրամասները` տեսանյութում։
Կարծիքներ