Վաչե Գաբրիելյանի կինն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ

Վաչե Գաբրիելյանի կինն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ

Խորհրդարանում ավարտվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի փակ, գաղտնի ընտրությունը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այս պաշտոնի համար առաջարկել էր ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 106-ը: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 103 կողմ, 3 դեմ:

Հիշեցնենք, որ նա նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կինն է։