Համաձայնության է ձեռք բերվել ԵՄ ռազմականացման հիմնադրամի շուրջ

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ ռազմականացման՝ 150 միլիարդ եվրոյի ծավալով հիմնադրամի շուրջ։
Այս մասին հայտնել է «Reuters» գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ ԵՄ դեսպանները սկզբունքային համաձայնության են եկել 150 միլիարդ եվրոյի արժողությամբ ԵՄ անվտանգության հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։
Առաջարկը այժմ պետք է հաստատվի ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից, ինչը կարող է տեղի ունենալ մայիսի 20-ին նախատեսված նրանց հանդիպման ժամանակ։
Կարծիքներ