Վարորդն ու ավտոմեքենան անցել են սառույցի տակ՝ Ռուսաստանում

Վարորդն ու ավտոմեքենան անցել են սառույցի տակ՝ Ռուսաստանում

Ռուսաստանի Սարատովի մարզի Տերեշկա գետի վրա սառույցը կոտրվել է եւ այդ պահին գետի վրա գտնվող մեքենան ու վարորդն անցել են սառույցի տակ։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։

Բարեբախտաբար այդ պահին տարածքում ոստիկաններ են եղել, որոնք պարեկային ծառայություն են իրականացրել։ Նրանք կարողացել են փրկել վարորդին, ով սառցաջրի մեջ անցկացրել է մեկ ժամ, մինչ ոստիկանները կնկատեին ու կհանեին նրան գետից։ Վարորդը հոսպիտալացված է։