Մենք ամեն ինչ անում էինք հաղթելու համար. Կոնտեն՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի մասին

Մենք ամեն ինչ անում էինք հաղթելու համար. Կոնտեն՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի մասին

«Բնականաբար հիասթափված ենք: Եվրոպայի լիգայում հաղթանակը մեր գլխավոր նպատակն էր, սակայն մրցակիցն ավելի ուժեղ գտնվեց:Այնուամենայնիվ, «Ինտերն» ամեն ինչ արեց հաղթանակի հասնելու համար: Այժմ պետք է պատրաստվենք հաջորդ մրցաշրջանին»։ Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այսպես է մեկնաբանել  Եվրոպայի լիգայի եզրափակիչում իսպանական «Սևիլիայից» կրած պարտությունը(3-2)։

Հիշեցնենք, որ իսպանական ակումբը կարողացավ 6-րդ անգամ նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը։

Քյոլնում կայացած եզրափակիչ հանդիպման արդեն 5-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն 11 մետրանոց հարվածով բացեց հաշիվը: 12-րդ րոպեին Դե Յոնգը հավասարեցրեց հաշիվը, իսկ 20 րոպե անց հոլանդացին նաև երկրորդ գոլը խփեց՝ առաջ մղելով իր թիմին: Մինչև ընդմիջման գնալը Դիեգո Գոդինը խփեց պատասխան գոլը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասն այնքան էլ հարուստ չէր վտանգավոր պահերով: 74-րդ րոպեին Դիեգո Կարլոսը հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին, ինչն էլ «Սևիլյային» պարգևեց Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի հաղթողի կոչումը։

Իտալական մարզական պարբերականներն էլ արդեն սկսել են գրել, որ Անտոնիո Կոնտեն կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից,կրած պարտությունը կարող է շատ թանկ արժենալ անվանի մասնագետի համար: Ասում են՝ թիմի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել «Յուվենտուսը» նախկինում ղեկավարած Մասիմո Ալեգրին: