Գիտեմ՝ հայերը պայքարող ու համախմբվող ժողովուրդ են․ Սելարայան

Գիտեմ՝ հայերը պայքարող ու համախմբվող ժողովուրդ են․ Սելարայան

Ես իրոք շատ լավ տպավորություններ ունեմ հավաքականից, բոլորը շատ լավ ընդունեցին: Ֆուտբոլային առումով նույնպես շատ լավ տպավորություններ ունեմ: Աստված տա, որ կարողանամ օգնել թիմին: Այս մասին ԱԱ–2022–ի ընտրական փուլի Իսլանդիա–Հայաստան հանդիպման նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը։

«Բախտս բերել է, որ անգլերենին տիրապետում եմ և կարողանում եմ հաղորդակցվել թիմակիցներիս հետ: Կարծում եմ՝ կկարողանանք լավ համագործակցել Մխիթարյանի հետ ու ինչպես արդեն նշեցի, իմ լուման ունենամ թիմի հաջողություններում։ Նախկինում շատ ժամանակ չեմ հատկացրել Հայաստանի պատմությունը ուսումնասիրելու համար: Վերջին ժամանակներս եմ սկսել ուսումնասիրել: Գիտեմ՝ հայերը համախմբվող ու պայքարող ժողովուրդ են»,- ասել է ֆուտբոլիստը։

Նշենք, որ Իսպանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու այսօր, Երևանի ժամանակով 22։45-ին։