Պատերազմից առաջ ի՞նչ են ասել Շոյգուն և Գերասիմովն իրենց բրիտանացի գործընկերոջը

Բրիտանացի նախարարը մանրամասներ է հայտնել Շոյգուի և Գերասիմովի հետ իր զրույցից
Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց օրեր առաջ ՌԴ շտաբի պետ Վալերի Գերասիմովը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին ասել է, որ Ռուսաստանը «այլևս երբեք չի նվաստանա»:
Այս մասին Ուոլեսը պատմել է «Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմում, որը կցուցադրվի այսօր՝ հունվարի 30-ի երեկոյան, BBC Two-ով։
Բրիտանացի նախարարի խոսքով՝ 2022 թվականի փետրվարի 11-ին նա ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում ռուս զինվորականները հայտարարել են, որ չեն պատրաստվում լայնամասշտաբ ներխուժում իրականացնել հարեւան պետություն։ Ուոլեսը խոսքով, ինքը գիտեր, որ Մոսկվան ստում է։
Նա ՌԴ ՊՆ ներկայացուցիչների պահվածքը որակել է որպես «ահաբեկման կամ ուժի դրսեւորում»։
Ուոլեսը հատկապես հիշել է հանդիպման վերջում Գերասիմովի խոսքերը՝ «Մենք այլեւս երբեք չենք նվաստացվի»։
Կարծիքներ