Կառավարությունը ԵՄ-ից խոշոր գրանտ կստանա

Կառավարությունը ԵՄ-ից խոշոր գրանտ կստանա

Կառավարության դեկտեմբերի 1-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ներառված է Եվրամիությունից 23 մլն եվրո ընդհանուր արժողությամբ դրամաշնորհի ստացման վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին հավանություն տալու հարցը։ Դրամաշնորհը Հայաստանին տրամադրվում է «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» խորագրի ներքո։ Դրամաշնորհը, ըստ դրա նկարագրության, պետք է ուղղվի Սյունիքում փոքր ու միջին ձեռնարկությունների ինկուբացիային ու արագ զարգացմանը, ներդրումներ ներգրավելուն․

«Աջակցություն կցուցաբերվի նաև փորձնական թիրախային ծրագրերին և նախաձեռնություններին՝ Սյունիքում, ինչպես նաև սահմանամերձ այլ շրջաններում բարդ ու բազմակողմ ռիսկերը վերացնելու և ցնցումների ենթարկված խմբերի կարիքներին առավել լավ արձագանքելու նպատակով»,- ասված է դրամաշնորհի նկարագրում։