Մխիթարյանի «Ռոման» 13 հազար դիմակ է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին

Մխիթարյանի «Ռոման» 13 հազար դիմակ է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին

Իտալական «Ռոմայի » ղեկավարությունը ի աջակցություն երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի 13 հազար դիմակ է նվիրաբերել Իտալիայում գործող հիվանդանոցներին։

Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը։

Ինչպես եվրոպական ազգային թոփ առաջնությունները, այնպես էլ Իտալիայի առաջնությունը՝ պայմանավորված կորոնավիրուսով ժամանակավորապես այս պահին դադարեցված են։