Դեկտեմբերի 7-ին Իսրայելում տեղի կունենա Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․
«Հարգելի հայրենակիցներ այս տարի լրանում է Սպիտակի երկրաշարջի 35-րդ տարելիցը: Մենք նախապես մտադիր էինք բացի պատարագից նաև մշակույթային մեծ միջոցառում կազմակերպել ֆիլմի ցուցադրությամբ, բայց պատերազմական իրավիճակի պատճառով տեղի կունենա միայն պատարագ:
Դեկտեմբերի 7-ին ժամը 19:30 – ին Իսրայելի Յաֆֆո քաղաքի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի կունենա 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան արարողություն: Բոլոր այն հայերն, ովքեր ուզում են մասնակցել հոգեհանգստյան արարողությանը, խնդրվում է հավաքվել Յաֆֆո քաղաքի Սուրբ Նիկողայոս հայկական վանքում ժամը 19:00 ին»։
Կարծիքներ