Գրեթե բոլորը կապտուկներ ունեն, ակցիաները շարունակական են լինելու

Գրեթե բոլորը կապտուկներ ունեն, ակցիաները շարունակական են լինելու

Ոստիկանական ուժերը ոչ միայն մեզ թույլ չտվեցին իրականացնել ակցիան, այլեւ բռնի ուժ գործադրելով բերման ենթարկեցին մի քանի տասնյակ աղջիկների ու կանանց։ Բերման ենթարկվածների մեջ կային զոհվածի քույրեր, որդեկորույս մայրեր, հերոսի կին, հերոսի դուստր։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք, առավոտյան կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող մի խումբ կանայք բերման էին ենթարկվել։

«Մենք ականատես եղանք այդ խայտառակությանը, թե ինչպես դավաճանական իշխանությունները պարզապես սարսափած են ընդամենը կանանց մասնակցությամբ ակցիայից»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց պայքարը լինելու է այնքան ժամանակ, մինչեւ հասնեն իրենց վերջնական նպատակին, որն է թուրքերին մեր երկրից դուրս վռնդելը»,- ասաց Հակոբյանը։ 
Ալեքսանդրա Հարությունյանն էլ պնդեց, որ բերման ենթարկված կանանցից գրեթե բոլորը կապտուկներ են ստացել:

Կանայք տեղեկացրին, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու։