Գլխավոր դատախազը կարող է մտնել ԱԺ. իրավապաշտպան
«Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու, կալանավորելու միջնորդությամբ Գլխավոր դատախազը կարող է մտնել ԱԺ: Իշխանությունները Հովիկ Աղազարյանի դեպքով փորձում են ցույց տալ մյուս բոլոր ՔՊ պատգամավորներին, թե ինչ կպատահի իրենց հետ, եթե Հովիկ Աղազարյանի նման վարք դրսևորեն»,- «Բռնադատվածներին» նվիրված հուշահամալիրի մոտ ասաց իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Գրել էինք, որ այսօր՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամները խորհրդանշական բողոքի ակցիա իրականացրեցին Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ։ Տոնածառ տեղադրվեց, որի վրա խաղալիքների փոխարեն կախվեցին այս իշխանության օրոք քաղաքական հետապնդման ենթարկված անձանց անուններով ծրարներ, ցույց տալով, որ այս իշխանությունը ՀՀ քաղաքացու հետ վարվում է խաղալիքի պես։
Փաստաբան Վարզադատ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում քաղաքացիները շարունակում են ենթարկվել բռնաճնշումների, ոտնահարվում են նրանց քաղաքական իրավունքները։ «Այս միջոցառումը նպատակ ունի ցույց տալու, որ ի հեճուկս քաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչների և ՄԻՊ լռության, անտարբերության ու երբեմն ցինիկ ժխտողականության, մենք քաղաքական բռնաճնշումների հասցեատերերի հետ այսօր եկել ենք՝ ցույց գտալու, որ ՀՀ-ում նման մարդիկ կան», ասաց պաշտպանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ