Ռուսաստանը կարող է կիրառել միջուկային զենք, եթե դա անհրաժեշտ համարի․ Դմիտրի Մեդվեդեւ 

Ռուսաստանը կարող է կիրառել միջուկային զենք, եթե դա անհրաժեշտ համարի․ Դմիտրի Մեդվեդեւ 

Ռուսաստանն իրավասու է կիրառելու միջուկային զենք, եթե դա անհրաժեշտ համարի։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը։ «Մեր թշնամիները սիրում են բարձրագոչ հայտարարություններ անել, խաղալ «ազատություն», «դեմոկրատիա» եւ «առաքելություն» եզրույթների հետ։ Իրականում այս ամենը միայն ծիսական խոսքային հոսք է»,- նկատել է նա, հավելելով, որ այս կերպ անգլոսաքսոնական աշխարհը փորձում է այլոց մոտ տպավորություն ստեղծել եւ պահպանել իր բացառիկության մասին պատկերացումները, ղեկավարել աշխարհը։

Մեդվեդեւը նաեւ ասել է, որ հստակ հայտնի են այն դեպքերը, երբ Ռուսաստանը կարող է կիրառել միջուկային զենք։ Այդ դեպքերը շարադրված են Ռուսաստանի՝ Միջուկային զսպման քաղաքականության հիմունքներ կոչված փաստաթղթում։ Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանն ամեն բան անելու է, որ իր հանդեպ թշնամաբար տրամադրված հարեւանները չունենան միջուկային զենք, այդ թվում նաեւ՝ Ուկրաինայի նացիստական վարչակարգը, որը այժմ կառավարվում է ՆԱՏՕ-ի կողմից։ Մեդվեդեւը նաեւ նշել է, որ եթե նման անհրաժեշտություն առաջանա, Ռուսաստանն առանց դանդաղելու եւ որեւէ մեկի թույլտվությունը հարցնելու կկիրառի միջուկային զենք։