Ձեզ թվում է՝ հնարավոր է գնալ ԳՇ և ուժային որևէ գործողություն իրականացնե՞լ. Վանեցյան

Ձեզ թվում է՝ հնարավոր է գնալ ԳՇ և ուժային որևէ գործողություն իրականացնե՞լ. Վանեցյան

Ո՞վ կարող է այսօր գնալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ և փորձել իրականացնել ձերբակալություն։ Ձեզ թվում է, որ հնարավոր է գնալ ԳՇ և ուժային որևէ գործողություն իրականացնե՞լ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Ֆիզիկապես դա հնարավոր չէ անել, եթե դիմակայեն, անհնար է, ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ ուժ կիրառել ԶՈՒ-երի նկատմամբ »,- նշեց նա՝ ընդգծելով, որ ԱԱԾ-ում և ոստիկանությունում 95 և ավել տոկոսը հայրենասեր, հայրենիքը սիրող, երկրին ծառայող, պետական մտածելակերպ ունեցող սպաներ են։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ իրենց ողջ կյանքը նվիրել են մեր երկրի անվտանգության ապահովմանը։

«Նիկոլ Փաշինյանը գեներալի կոչում տվող չի, գեներալի կոչումն իր տանից չի բերել, որ տա ինձ, գեներալի կոչումը և առհասարակ բոլոր կոչումները սպայի աշխատանքի ամփոփումն է և գնահատումը»,- հավելեց նա։