Պանդեմիայի դեմ պայքարի համար ԱՄՀ-ից օգնություն են խնդրում

Պանդեմիայի դեմ պայքարի համար ԱՄՀ-ից օգնություն են խնդրում

Ավելի քան ութսուն պետություն դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին, խնդրելով օգնություն՝ կորոնավիրուսային պանդեմայի դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ ԱՄՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ այս պահի դրությամբ, հայցվող գումարը գերազանցում է 20 միլիարդ դոլարը։

Նա նաեւ ասել է, որ օգնության հայցերի մեծ մասը ստացվում են փոքր երկրներից, ինչպես նաեւ այն երկրներից, որոնք ունեն ցածր եկամուտներ եւ որոնց տնտեսությունները նոր-նոր են սկսել զարգանալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ մոտ 40 հայց ուսումնասիրվել է, սակայն դա դեռ չի նշանակում, որ դրանք ուղարկվել են Գործադիր խորհրդին։