Փաշինյանների ընտանիքը փորձում է իրագործել Մեհրիբան Փաշաևայի մանկության երազանքը․ Արթուր Ղազինյան

Փաշինյանների ընտանիքը փորձում է իրագործել Մեհրիբան Փաշաևայի մանկության երազանքը․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանների ընտանիքը փորձում է իրագործել Մեհրիբան Փաշաևայի մանկության չիրականացված երազանքը

Մեկ առիթով նշել էի, որ այսօրվա իշխանությունները պետությունն ու բյուջեն օգտագործում են իրենց մանկության չիրագործված երազանքներն իրականացնելու համար:

Այսօր պարզվեց, որ իշխանությունն օգտագործվում է ոչ միայն իրենց, այլ նաև Մեհրիբան Փաշաևայի չիրականացված մանկության երազանքներն իրագործելու համար:

Ուղղակի մեկ խնդիր կա. եթե Փաշինյանների ընտանիքը դեռ կարող է մտածել պետության հաշվին իր մանկության չիրագործված երազազանքները իրականացնելու մասին, ապա Մեհրիբան Փաշաևայի` Շուշիում մուղամ լսելու երազանքը երբեք ու ոչ մի պարագայում չի կարող իրագործվել»: