Պարեկների արկածները շարունակվում են․ հերթական զավեշտը

Պարեկների արկածները շարունակվում են․ հերթական զավեշտը

Օրերս մի շարք վարորդներ մգեցրած ապակիների արգելքի օրենքի թարմացմամբ պայմանավորված մայրաքաղաքում բողոքի ակցիա էին իրականացնում՝ անդրադառնալով նաև մի շարք այլ խնդիրների, որոնց հետ առնչվում են ։ Վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում հստակ դժգոհություն հայտնեց պարեկներից՝ պնդելով, որ նրանք կոմպետենտ չեն իրենց գործառույթներում։

«Պարեկները իրենց գործի մեջ հմուտ չեն, կրթված չեն։ Նրանք իրենց գործին չեն կարողանում տիրապետել։ Հասել ենք այն աստիճանի, որ իրավաբանական կրթություն չունեցող, ընդամենը 8-ամյա կրթություն ունեցող 20 տարեկան երեխեն պարեկի հագուստ է հագնում ու անցնում գործի»,- ասում էր քաղաքացին։

Այսօր՝ հունիսի 5-ին, վարորդներից մեկի պնդմամբ, պարեկների անտեղյակությունը ի ցույց դնող հերթական դեպքն է տեղի ունեցել, այս անգամ կապված հենց իր հետ։ «Հրապարակին» դիմած վարորդը պատմեց, որ առավոտյան Երևանի Պուշկին 4 հասցեի հատվածում պարեկները հեռվից ոտքով մոտեցել են իրեն ու ակտավորել՝ պնդելով, թե մեքենան կայանված է եղել հետիոտնային անցման գծանմուշների վրա։ Վարորդը չի ժխտում, որ մեքենան իրոք կայանված է եղել վերոնշյալ հատվածում, սակայն պնդում է՝ նախ այն բավարար տեսանելի չէ ու որ ամենակարևորն է՝ քաղաքապետարանի կողմից որոշում կա տվյալ հատվածից հետիոտնային գծանշումները վերացնելու մասին։ Մինչ երկրորդ գումարտակի, երկրորդ վաշտի պարեկներ Գարիկ Հանասյանին ու Կարեն Պողոսյանին փորձել են բացատրել՝ ինչն ինչոց է, նրանք երկրորդ ակտավորումն են կազմել՝ այս անգամ պատճառաբանմամբ, թե ամրագոտի կապված չի եղել։ Քաղաքացու խոսքով՝ ամրագոտու ակտը կազմվել է հետիոտնային անցման գծանմուշների վրա մեքենան կայանելու համար ակտից հետո, երբ մեքենան ընթացքի մեջ չի եղել ու այդ ընթացքում նույնպես փորձել են բացատրել եղելությունը։ Առաջին խախտումը պարեկները արձանագրել են ժամը 10։20-ին, երկրորդը 10 րոպե անց՝ 10։30-ին։ Պարեկները ակտավորման մեջ հստակ չեն նշել նաև հասցեն՝ ընդամենը գրելով փողոցի անունը։