Հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնանկության գործընթացը կասեցվել է 

Հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնանկության գործընթացը կասեցվել է 

Իսրայելի Գերագույն դատարանը կասեցրել է այդ երկրի Անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարի պաշտոնանկության գործընթացը։ Այս մասին հայտնում է KAN պետական ՀՌԸ-ն։ Համաձայն հաղորդման, ընդդիմադիր կուսակցությունները Բարի ազատման որոշումը բողոքարկել էին Գերագույն դատարանում։ Վերջինս էլ որոշում է կայացրել, որ այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է գործի քննությունը, որոշումը սառեցվում է։ Ընդդիմադիրները կարծում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ որոշումը կայացրել է շահերի սուր բախման պայմաններում, քանի որ Անվտանգության ընդհանուր ծառայությունը հետաքննություն էր իրականացնում վարչապետի աշխատակազմի մի շարք աշխատակիցների դեպ՝ նրանց կասկածելով Քաթարի հետ «կողմնակի կապեր ունենալու մեջ»։