Ստրկավաճառության համար փոխհատուցում չեն վճարի
Բրիտանական կառավարությունը բացառել է Բրիտանական համագործակցության երկրներին փոխհատուցման վճարումը ստրկավաճառության դիմաց, որն իրականացվել է 17-18-րդ դարերում, հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դեւիդ Լեմմին՝ BBC-ի հետ զրույցում։ Համաձայն նախարար Լեմմիի, ով ունի գայանյան արմատներ եւ դարձել է առաջին ԱԳ նախարարը, ում նախնիները եղել են ստրուկներ, փոխհատուցման վճարման թեման այն քննարկումների հարցը չէ, որը ցանկանում են մարդիկ։
«Ես ստրկացված մարդկանց շառավիղ եմ, դրա համար էլ ասում եմ, որ անդրատլանտյան ստրկավաճառությունը եղել է սարսափելի փուլ Միացյալ Թագավորության պատմության համար, որը թողել է իր սպիները»,- ասել է Լեմմին։ Սակայն սա չի կարող նշանակել, որ պետք է խոսակցություն տարվի դրամական հատուցման մասին։ Նշենք, որ վերջին տարիներին Կարիբյան ավազանի երկրներն ավելի ակտիվորեն են պահանջում Մեծ Բրիտանիայից վճարել հատուցում ստրկավաճառության դիմաց։ Փոխհատուցման գումարը պետք է կազմի ոչ պակաս, քան 270 միլիարդ դոլար։
Հոկեմբերին Բրիտանական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ ընդունված հուշագրում նշվում է, որ այս թեմայով պետք է սկսել քննարկումներ, թեեւ Լոնդոնը նախապես մերժել է այն։ Brattle Group ընկերության անցկացրած ուսումնասիրության համաձայն, 30 երկիր կարող են Արեւմտյան երկրներից ակնկալել անցյալում իրականացրած ստրկավաճառության դիմաց փոխհատուցումների վճարում եւ միայն Մեծ Բրիտանիայի համար փոխհատուցման գումարը կհասնի 24 տրիլիոն դոլարի։
Կարծիքներ