BRICS-ի գագաթնաժողովը կարող է հետաձգվել հանուն Պուտինի
BRICS-ի գագաթնաժողովը, որը նախատեսված է օգոստոսին Հարավաֆրիկյան հանրապետությունում, կարող է տեղափոխվել Չինաստան՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումից խուսափելու համար, հայտնում է Reuters-ը։
«ՀԱՀ իշխանությունների կողմից դիտարկվող գլխավոր տարբերակներից մեկն այն է, որ Չինաստանը, որպես խմբի նախորդ նախագահ, հյուրընկալի գագաթնաժողովը», - ասել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Զեյն Դանգորի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Նա հավելել է, որ նախարարները շուտով կհանդիպեն՝ քննարկելու գործողությունների տարբերակները նախանշող զեկույցը:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Թաբո Մբեկին հայտարարել է, որ գագաթնաժողովը դժվար թե տեղի ունենա ՀԱՀ-ում։
«Մեր օրինական պարտավորությունների պատճառով մենք պետք է ձերբակալենք նախագահ Պուտինին, բայց մենք չենք կարող դա անել»,- ասել է Մբեկին։
Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ ՀԱՀ-ի ղեկավարությունը դիվանագիտական անձեռնմխելիություն կշնորհի BRICS երկրների երկու նիստերի մասնակիցներին, այդ թվում՝ Պուտինին։
Ավելի ուշ աֆրիկյան պետության իշխանությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ անձեռնմխելիության խոստումը չի վերաբերում ՄՔԴ-ի ձերբակալման օրդերին վերաբերող իրավիճակին:
Կարծիքներ