Շենգավիթի դատարանի դիմաց ոստիկանական ուժեր են կուտակվում

Շենգավիթի դատարանի դիմաց ոստիկանական ուժեր են կուտակվում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։

Նիստը կմեկնարկի ժամը 13։00-ին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը առաջին ատյանում մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:

Դատարանի դիմաց արդեն սկսում են հավաքվել Քոչարյանի կողմ և դեմ կողմերը։

Ոստիկաններն այս պահին աշխատանքներ են կատարում կողմերին միմյանցից առանձնացնելու, ավելորդ բախումներից խուսափելու համար։