Միրզոյանն ասում է՝ պատերազմ է լինելու, Փաշինյանը՝ խաղաղություն․ ի՞նչ է կատարվում

Միրզոյանն ասում  է՝ պատերազմ է լինելու, Փաշինյանը՝ խաղաղություն․ ի՞նչ է կատարվում

«Հրապարակ»-ի թղթակիցը այսօր կառավարության շենքի առջեւ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է ի վերջո կատարվում մեր երկրում, Փաշինյանն ասում է՝ խաղաղություն է լինելու, Արարատ Միրզոյանը ահազանգում է պատերազմի վտանգի մասին։ 

«Էսկալացիաների վտանգը մշտապես շարունակում է լինել, քանի դեռ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր, կամ այլ կերպ ասած՝ խաղաղության պայմանագիր չի կնքվել»,-նկատեց նա։

Հարցին, թե խաղաղության պայմանագիրը երաշխիք տալի՞ս է, որ պատերազմ չի լինի, փոխարտգործնախարարը պատասխանեց․ «Մենք կարծում ենք, որ դա հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»։

Մանրամասն՝ տեսանյութում