Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Հունվարի 28-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ռայիսին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան պահպանության ծառայության ղեկավար Օրհան Ասկերովի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին, հանգուցյալի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:

Ալիևը հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը, հույս է հայտնել, որ մանրակրկիտ հետաքննություն կլինի, և հանցագործները կկրեն իրենց արժանի պատիժը: Իլհամ Ալիևը նաև ընդգծել է հետաքննության թափանցիկ անցկացման կարևորությունը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։