Չալաբյանի հետ կապված որոշումը ձգձգում են

Չալաբյանի հետ կապված որոշումը ձգձգում են

Մեր տեղեկություններով, Ավետիք Չալաբյանի ձերբակալման իրավաչափության բողոքի և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վարույթ իրականացնող մարմնի միջնորդության դատական նիստը հետաձգվեց, քանի որ նախ վարույթ իրականացնող մարմինը չէր ներկայացել դատարան, նա դատարանին հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել էր, որ քննչական խմբի ղեկավարի փոխարեն լիազորագրի հիման վրա, վարույթ իրականացնող մարմնի լիազորագրի հիման վրա, դատական նիստին կներկայանա քննչական խմբի մեկ այլ ներկայացուցիչ քննիչ:

Սակայն մեկ այլ հեռախոսազանգով կրկին հայտնել էր, որ չի կարող ներկայանալ, քանի որ այլ քննչական գործողություններով ծանրաբեռնված է:
Բացի այդ, վարույթ իրականացնող մարմինը, պաշտոնալան կողմին չէր ներկայացրել իր կողմից ներկայացված միջնորդությունը հիմնավորող փաստաթղթերը՝ քրեական գործի նյութերի պատճենները: 

Այդ հիմքով հետաձգվեց բողոքի և միջնորդության քննարկման դատական նիստը մինչ վաղը՝ 2022թվականի մայիսի 14-ը: Ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի, այն դեռևս պաշտոնական կողմին չի ներկայացվել:

Նկատենք, որ ձերբակալության իրավաչափության նիստերը ձգձգելը դատախազության եւ նախաքննության մարմինների կողմից վաղուցվանից կիրառվող հնարք է` ձգձգում են այնքան, մինչեւ որ ձերբակալության 72 ժամը լրանա` կալանքի միջնորդություն բերեն դատարան: