19 հաշմանդամի սպանած տղամարդուն դատապարտել են մահապատժի

19 հաշմանդամի սպանած տղամարդուն դատապարտել են մահապատժի

Ճապոնիայում տասնինը հաշմանդամի սպանած երեսնամյա Սատոսի Ուեմացուին, ով 2016-ին դանակով զինված հարձակում էր գործել մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց վրա Սագամիհարա քաղաքում, որը գտնվում է Տոկիոյի հարեւանությամբ գտնվող Կանագավա պրեֆեկտուրայում, դատապարտվել է մահապատժի։ Այս մասին հայտնում է Յոկոհամայի շրջանային դատարանի մամուլի ծառայությունը։ Դատավճիռը կայացվել է Յոկոհամայի դատարանում։

Նշենք, որ հունվարին կայացած դատաքննության ժամանակ փաստաբանները պնդել էին, որ Ուեմացուն անմեղսունակ է, սակայն հետագայում նա խոստովանել է կատարած արարքը։

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2016-ի ամռանը; Ուեմացուն հարձակվել էր 150 հոգանոց խնամքի կենտրոնի վրա, սպանել տասնինը հոգու, վիրավորել 20 պացիենտի։ Ամբաստանյալը հայտարարել է, որ նման քայլի է գնացել, քանի որ ցանկացել է ազատել նրանց տառապանքից։