Ծառուկյանն ու ԲՀԿ-ն իրենց տեղում են. վաղ թե ուշ պետք է իր հաղթանակը տանի հայ ժողովուրդը

Ծառուկյանն ու ԲՀԿ-ն իրենց տեղում են. վաղ թե ուշ պետք է իր հաղթանակը տանի հայ ժողովուրդը

Չարաչար սխալվում եք, Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն իրենց տեղում են։ Ոնց որ եղել են իրենց տեղում, հիմա էլ են իրենց տեղում։ Մենք մեր ինքնուրույն քաղաքականությունն ենք վարում, և մեր դռները բաց են բոլորի առջև։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«ԲՀԿ-ի ծրագրերը կընդունեն, կշարժվեն առաջ՝ մենք կհամագործակցենք բոլորի հետ։ Չեն ընդունի՝ չենք համագործակցի»,- ասաց նա։

«Գործող իշխանությունը չի առաջնորդվում կարճ ժամանակում պետությունն ուժեղացնելու քաղաքականությամբ։ Չգիտեմ՝ ինչ ծրագրեր են մշակվում, ինչ են անում, ոնց են անում, բայց արագ, նորից ինքնուրույն գործոն դառնալու քաղաքականություն ես չեմ տեսնում։
Հայ ժողովուրդը երբեք չպետք է հաշտվի պատերազմում պարտության հետ, այլ պետք է ապրի այն իղձով, որ վաղ թե ուշ, պետք է իր հաղթանակը տանի»,- հավելեց նա։