Տուխելը՝ «Ռեալի» հետ խաղի մասին

Տուխելը՝ «Ռեալի» հետ խաղի մասին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է  ՉԼ-ի կիսաեզրափակչում «Ռեալի» հետ առաջիկա դիմակայությանը, խոսել իր տպավորությունների մասին։

«Մեզնից պետք չէ անհավանական բաներ սպասել, բայց միևնույն ժամանակ մենք կփորձենք խաղալ ամենաբարձր մակարդակում։ Մենք ունեցել ենք և՛ ծանր, և՛ կարևոր խաղեր, և ահա եկել է պահը, որպեսզի անցկացնենք այս կիսաեզրափակիչը։ Պետք է հավատարիմ մնանք ինքներս մեզ։

Սա է  հենց մեր մարտավարությունը։ Հույսներս դնենք մեր ուժերին ու անենք այն, ինչը մեզ վստահություն կհաղորդի։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կդասավորվի մեզ համար։ «Ռեալը» պատմություն կերտած ակումբ է, բայց մենք էլ «Չելսին» ենք»,- ասել է մասնագետը։