Բելառուսում հաստատվել է ցուցարարների շրջանում մահվան երկրորդ դեպքը 

Բելառուսում հաստատվել է ցուցարարների շրջանում մահվան երկրորդ դեպքը 

Բելառուսում հաստատվել է, որ հակակառավարական ցույցերի ընթացքում գրանցվել է երկրորդ մահվան դեպքը ցուցարարների շրջանում։ Մահացածը Ալեքսանդր Վիխորն է, ով մահացել է իրավապահների կողմից ձերբակալման ժամանակ։ Հետաքրքրական է այն, որ երիտասարդի մահվան վկայականի մեջ  գրված է, որ «պատճառները պարզվում են»։ Ինչպես հաղորդում է tut.by-ը, Ալեքսանդր Վիխորը այսօր կհուղարկավորվի։

Հիշեցնենք, որ երիտասարդին ձերբակալել էին օգոստոսի իննին Գոմելում։ Հարազատները մի քանի օր ոչ մի տեղեկություն չեն կարողացել ստանալ։ Ու երբ հարազատները օգոստոսի 12-ին արդեն հայտարարություն էին տալու ոստիկանություն Ալեքսանդրի անհետ կորելու մասին, պարզվել է, որ դեռ օգոստոսի 11-ին նա մահացել է։

Ծնողներն ու հարազատները դիմում են գրել, խնդրելով հարուցել քրեական գործ, քանի որ կարծում են, որ Ալեքսանդրին ժամանակին բուժօգնություն չի ցուցաբերվել եւ մահը վրա է հասել դրա պատճառով եւ նրա հանդեպ ոչ իրավաչափ գործողություններ են իրականացվել, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Քննչական կոմիտեն, ինչպես եւ կարելի էր սպասել, իր վարկածն է առաջ քաշել, եւ հայտարարել, որ երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց եւ նա այնտեղ է մահացել։