Պուտինը պատրաստ է լուրջ փոխզիջման գնալ Ուկրաինայի հարցում․ Թաքեր Կառլսոն

Պուտինը պատրաստ է լուրջ փոխզիջման գնալ Ուկրաինայի հարցում․ Թաքեր Կառլսոն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է լուրջ փոխզիջման գնալ Ուկրաինայի հարցում, կարծում է Թաքեր Կառլսոնը Ռուսաստանի ղեկավարի հետ հարցազրույցից հետո։

Թաքեր Կառլսոնը Դուբայում կայացած Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում ասել է, որ աշխարհի տարբեր երկրների ղեկավարները, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը, բացառությամբ ԱՄՆ-ի, պատրաստ են փոխզիջման գնալ Ուկրաինայի հարցում։ Նրա խոսքով՝ ինքը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ շփվել է և, իբր, այդպիսի տպավորություն է ստացել այդ խոսակցություններից հետո։

Այս զրույցի մանրամասները, սակայն, լրագրողը չի հայտնել։ Նա նաեւ չի մանրամասնել, թե ինչ փոխզիջման են պատրաստ արեւմտյան երկրներն ու Ռուսաստանը։