Վանեցյանին վարչապետ են ուզում դարձնել

Վանեցյանին վարչապետ են ուզում դարձնել

Դեռևս շաբաթներ առաջ Արթուր Վանեցյանը համարվում էր իշխանության վերնախավի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը, շատերի գնահատմամբ՝ նույնիսկ իշխանության միակ աշխատող մարդը։ Իր հրաժարականից հետո, սակայն, Վանեցյանը, կարծես թե, իր հեղինակությունը չի կորցրել, նույնիսկ շատերը նրան վարչապետի պաշտոնում են տեսնում։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Անտոնյանը իր էջում ֆլեշմոբ է սկսել, նա տեղադրել է Վանեցյանի լուսանկարը և առաջարկել կիսվել այդ լուսանկարով, եթե, իհարկե, ցանկանում են, որ Վանեցյանը դառնա վարչապետ։