Քրիշտիանու Ռոնալդուն կմնա «Յուվենտուսում»

Քրիշտիանու Ռոնալդուն կմնա «Յուվենտուսում»

«Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կշարունակի մնալ թիմում, չնայած խոսակցություններին, որ նա հեռանալու է ակումբից։ 35-ամյա պորտուգալացին չի կասկածում թուրինյան ակումբում իր ապագային եւ ներկայումս մտածում է ոչ թե միջավայրի փոփոխության, այլ ռեկորդային պատմական ձեռքբերումների։ Ներկայումս Ռոնալդուն իր ուժերը կենտրոնացրել է, որպեսզի ստանա «Ոսկե մարզակոշիկ» սեզոնի արդյունքներով։