­Հուսիկ Արա. Երբ արեւ էին արքաները

­Հուսիկ Արա. Երբ արեւ էին արքաները

Սա­նա­սար եւ Բաղ­դա­սար. 
«­Սաս­նա ծռեր» է­պո­սի ան­դրա­նիկ ճյու­ղի 
հե­ղի­նա­կային մշա­կում 
(հատ­ված)

Կ­ռիվ Բաղ­դա­դի դեմ.
­Ծո­վի­նա­րի ա­մուս­նու­թյու­նը­
եւ հղի­ա­նա­լը Սուրբ ջրից

Ս­կիզ­բը Հա­յաս­տան աշ­խարհն էր`
­Ծո­վե­րի եր­կիր Նաի­րին`
­մեր մեծ Ար­մե­նի­ան:

­Վեր­ջում ե­կա­ծը մեր ա­խո­յանն էր`­
ան­հայ­տից ու ան­ծա­գում,­
որ մի բուռ հող, մի պա­տառ եր­կինք,
­մի կում էլ ջուր` գետ ու ա­ռու,
­քե­րել-կ­ցել էր դե­սու­դե­նից­
եւ տա­րածք գծել քար­տե­զի վրա,
­թե եր­կիրն է իր:
Ս­րանք գա­լիս են աշ­նան քա­մու պես,
­խառ­նում են տե­րեւ ու խա­շամ ու գնում:

­Միջ­նա­դա­րի մեծ ե­րկն­քի տակ
­Բաղ­դա­դի խա­լիֆն էր հզոր,
­մեկ էլ մեր Գա­գիկ ար­քան`
­թիկ­նած գա­հին Հայկ Նա­հա­պե­տի:
­Մեծ եր­կիր ու­ներ,
­բեր­դա­քա­ղաք­ներ, զենք ու բա­նակ­
եւ մի դուստր ծո­վա­ծին,
­ծո­վի նման լա­զու­րաչ,­
որ լույս էր հո­գի­նե­րի մեջ ու ե­րգ շուր­թե­րի վրա`
­բա­ռու­բա­նով մեր հայ­րե­նի հայ­րեն­նե­րի:­
- Իմ հո­գին եր­կինք`­
ա­րե­ւը դու ես,­
իմ սիր­տը ա­նուշ գի­շեր`­
աստղ ու լու­սին ես.
ես հար­դա­գող`
­Ծիր Կա­թի­նը դու ես,­
երբ ա­ռա­վոտ եմ,­
իմ լու­սաստղն ես:
­
Եր­գում է­ին տաք­սե­րը Ծո­վի­նա­րի
­գե­ղեց­կու­թյու­նը սր­տա­կեր,
­սեգ լեռ­նե­րից մին­չեւ քա­ղաք ու պա­լատ`­
իշ­խան­ներ ու մշակ,­
եւ պար­մա­նի­ներ` ծն­ված սի­րո հա­մար: 
Եր­գում է­ին գու­սան­նե­րը
­Դեռ ան­խա­թար ձայ­նով Ա­պո­լո­նի,­
եւ վի­պա­սաց­ներ` փան­դիռ­նե­րով բազ­մա­լե­զու,
­տա­ճար­նե­րում ու պար­տեզ­նե­րի մեջ`­
Աստ­վա­ծա­մոր տո­նին եւ Ա­նա­հի­տի,­
եւ չէ­ին հոգ­նում ա­ռա­վո­տից ի­րի­կուն: 

Ու եր­գը բե­րան-բե­րան, լեզ­վից լե­զու
գ­նաց հա­սավ­ Բաղ­դադ,
­ձայ­նեց պա­լատ­նե­րից ներս հո­ռի ու ոս­կես­պաս­
եւ խա­լի­ֆի ո­ւն­կից կախ­վեց շի­ջող օ­ղի նման: 
Սեր ըն­կավ սիր­տը, մար­մի­նը` դո­ղ ու կ­րակ,
­կար­միր ա­ծուխ­ներ կայծկլ­տա­ցին աչ­քե­րի մեջ.
­վայ­րի կր­քով տեն­չաց Ծո­վի­նա­րին,
­ծո­վե­րի գե­ղեց­կու­թյա­նը` երկն­քի ծա­վով լց­ված.
­սե՞ր էր, թե՞ տի­րե­լու քաղց ու մարմաջ,
­մի­այն ին­քը ի­մա­ցավ: 

­Մենք հար­կա­տու է­ինք զոռ­բա­ Բաղ­դա­դին: 
Հար­կա­հան­նե­րը ա­գահ խա­լի­ֆի
­տե­սան պար­տե­զում ճե­մող Ծո­վի­նա­րին`­
ա­րեւն այդ­քան մո­տիկ,­
եւ ու­շա­թափ­վե­ցին:
­Հար­կը մո­ռա­ցած` հա­սան Բաղ­դադ,
­կանգ­նե­ցին ի­րենց կար­գով խո­նարհ`
­դեռ լրիվ ո­ւշ­քի չե­կած, 
եւ բռ­նա­կա­լին տվե­ցին խոր­հուրդ նեն­գա­խոս.
- Թե տի­րես եր­կի­րը, քո­նը կլի­նի աղ­ջի­կը: 

Ու զորք հա­վա­քեց, զենք ու զին­վոր­ներ,­
ե­կավ բա­նակ դրեց
­Հա­յաս­տան ե­րկ­րի սահ­ման­նե­րի մոտ­
էն բռ­նա­կա­լը ա­նա­գո­րույն ու բիրտ:

- Գա­գիկ թա­գա­վոր, խա­չա­պաշտ ար­քա,
­պի­տի խո­նարհ­վես ի­նձ եւ ըն­դու­նես քեզ տեր,­
ոս­կի պի­տի տաս, վճա­րես հար­կեր
եւ քո մի­նու­ճար աղ­ջի­կը ու­ղար­կես ի­նձ կին,
որ ա­րեւ աչ­քե­րով ե­րեսն է եր­կինք:
­Թե չեն­թարկ­վես, զենք ու զո­ռով
­քեզ­նից կխ­լեմ պա­տե­րազ­մով.
­քան­դ ո­ւ ա­վեր կա­նեմ քո եր­կի­րը,
­քա­րե­րը ա­վազ կդարձ­նեմ,
կ­հա­վա­քեմ փո­շին եւ քա­մուն կտամ: 

­Մեր­ժեց մեր ար­քան.
-­ Քեզ չու­նեմ տա­լու ոչ իմ ե­րկ­րից մաս,­
ոչ իմ գան­ձե­րը,­
ոչ էլ դս­տերս ծո­վա­չյա.
­կյանքս կտամ, հո­գի ու մար­մին,
­բայց իմ եր­կի­րը, տունն ու դս­տե­րը
­չեմ տա քեզ եր­բեք:­

Ետ դար­ձան գլ­խի­կոր
­բան­բեր ու սուր­հան­դակ
թշ­նա­մու բա­նա­կից ե­կած,
­լու­րը տա­րան խա­լի­ֆին:
­
Ու կռ­վե­ցին քա­ռա­սուն եւ չորս օ­ր
­հայոց բա­նակն ու զոր­քը Բաղ­դա­դի,
­բար­ձուն­քի վրա, բաց դաշ­տի մեջ ու խոր կիր­ճե­րում. 
ժա­մա­նա­կի հզոր զեն­քե­րով­ խո­ցում մեկ­մե­կու, 
օդ ու ցա­մա­քից, գետերից լայնահուն,
­քա­ղաք ու գյու­ղեր դարձ­նում ա­վե­րակ, 
հո­ղին հա­վա­սար. եւ նույն հաշիվն էր, թե հազար, թե մեկ մարդ: 

­Տե­սավ Ծո­վի­նա­րը ար­հա­վիրքն այդ սոս­կա­լի,
մղ­ձա­վան­ջը մար­դաս­պան.
­հո­գին փուլ ե­կավ, աչ­քե­րը մթ­նե­ցին,
կծկ­վեց սիր­տը`­ քամ­վեց կրծ­քի տակ,
­լույս ու գե­ղեց­կու­թյուն ա­վեր­վեց դեմ­քին: 
- Հա­զար-հա­զար ջա­հել ու պար­մա­նի
­խում դար­ձան ա­րյան ծա­րա­վին­
եւ հետ­նորդ չթո­ղե­ցին,
­հա­զար-հա­զար այր ու ա­մու­սին
­թո­ղե­ցին ո­րբ ե­րե­խա­
եւ սի­րուն կա­նանց` մե­նակ ծե­րա­ցող:
­Մայ­րերն են ոռ­նում խենթ ցա­վի մեջ:­
Ես ի­նչ­պե՞ս տա­նեմ այս­քան մեղք ու մահ,­
ապ­րեմ` այս­չափ ա­րյուն, ա­նեծք ի­նձ վրա.
­նա­ժիշտ լի­նեմ, թե ար­քա­յա­դուստր,
­պի­տի կանգ­նեմ ա­տյան­
եւ ըն­դու­նեմ վճի­ռը ա­ռանց ներ­ման:­
Ո՞վ սահ­մա­նեց այս­քան մա­հեր,­
ո՞վ է տա­լու այս կյան­քե­րին պա­տաս­խան: 

­Խո­կաց իր մեջ եւ իր սր­տի մեջ­
ու գնաց ար­քա հոր ա­ռաջ կանգ­նեց.

- Ինձ տուր կուռ­քեր պաշ­տող խա­լի­ֆային,
­լավ է մի աղ­ջիկ մատ­նես կորս­տյան,
­քան մեր ազ­գը վե­րա­նա ու եր­կի­րը մեր չք­նաղ: 

­Գա­գիկ ար­քան, որ ծեր էր եւ ի­մաս­տուն մեծ,
­դի­մեց իր ժո­ղովր­դին,­
եւ լսեց խոս­քը շի­տակ, սր­տից ե­կած.

- ­Մենք կկռ­վենք, թե­կուզ մեռ­նենք,
­բայց ար­քա­յադս­տե­րը մեր չենք տա թշ­նա­մուն:
Լ­սեց Քե­ռի­ Թո­րո­սին,­
ե­պիս­կո­պո­սին,
­զո­րա­պետ ու իշ­խան­
ու բո­լոր նա­խա­րար­նե­րին.

- ­Տանք, կա՛մ մենք, կա՛մ աղ­ջի­կը մեր:
­Բայց վճի­ռը ար­քայինն էր, եւ ո­րո­շեց.
- ­Հի­մա զի­ջենք,
­դաս առ­նենք կա­տար­վա­ծից­
եւ ու­ժե­ղա­նանք:­
Երբ կդառ­նանք հզոր, ան­պարտ,­
ետ կբե­րենք մեր տվածն ու կորց­րա­ծը,­
ուստ­րե­րի հետ` մեր դս­տե­րը:

­Սա պատ­գամ էր, 
այս էր պատ­վի­րա­նը ար­քայի, քան­զի
­խել­քով են հաղ­թում ա­մեն պա­տե­րազմ.
­նախ միտքն է մղում կռի­վը, 
հե­տո է գծում զեն­քը սահ­ման:­
Այդ­պես մեր­ Հայկն է հաղ­թել սար­սու Բե­լին`
զ­րա­հա­պատ, սպա­ռա­զեն ու բյու­րա­բա­նակ,­
եւ ա­րել ցի­րու­ցան:

­Բայց պայ­ման դրեց Ծո­վի­նա­րը խալիֆի ա­ռաջ­
եւ խոս­քը փո­խան­ցեց կն­քած գրով ար­քա հոր.
- Ես կմ­նամ հա­վա­տա­րիմ իմ լեզ­վին ու կրո­նին,
­մեր ե­րկ­րի օ­րենք­նե­րին բո­լոր,­
ա­ռան­ձին դղյակում կապ­րեմ իմ կեն­ցա­ղով,
կ­պա­հեմ վարք ու ա­վան­դույթ­
եւ ան­կո­ղին չեմ մտ­նի քեզ հետ
­մի ամ­բողջ տա­րի:

­Հա­մա­ձայ­նեց Բաղ­դա­դի մեծ տե­րը,
­մի­այն թե Ծո­վի­նա­րին ա­մու­սին­
եւ փե­սա դառ­նար Գա­գիկ ար­քային:
­
Ու թն­դաց հար­սա­նի­քը ար­քա­յա­կան,
ցն­ծու­թյու­նը ե­րկ­րից հա­սավ եր­կինք.
յոթ օր, յոթ գի­շեր ­Լու­սաստ­ղը շո­ղաց
­Հայոց ե­րկ­նա­կա­մա­րում Պսա­կի նման:­
Եր­գում է­ին ե­րկ­նաս­փյուռ սե­րը Ծո­վի­նա­րի,
­տաք գե­ղեց­կու­թյու­նը ծո­վա­ծա­վալ,­
որ մեկ ան­գամ է տես­նում մար­դը,­
երբ եր­կինքն է հպ­վում ե­րկ­րին:
Հար­սա­նիք էր ու համ­բար­ձում:
­Հա­վա­քեց նա­ժիշտ­նե­րին­
եւ գնաց Ծո­վի­նա­րը
ն­րանց պա­րով շր­ջա­նակ­ված`­
ինչ­պես ա­րե­գակ ա­րեւ­նե­րի մեջ,
­վեր­ջին ան­գամ տես­նե­լու
­մեր ծաղ­կած սա­րերն ու հո­վիտ­ներն ալ­պյան,
մ­նաս բա­րով ա­սելուց ա­ռաջ:

Նս­տեց ծո­վե­րի դուստ­րը
­Կա­պու­յտ ծո­վի ա­վա­զին մոր սր­տի պես փա­փուկ: 
Ծո­վը տես­նում էր ի­րեն Ծո­վի­նա­րի աչ­քե­րի ­մեջ­
եւ ծո­վի հա­յաց­քի­ մեջ Ծո­վի­նարն էր տես­նում ի­րեն.
­մի­այն Ա­ստ­ված գի­տեր`
­ծո՞վն էր իր գույ­նը ա­ռել Ծո­վի­նա­րի աչ­քե­րից,
­թե՞ Ծո­վի­նարն էր աչ­քե­րի գույ­նը ա­ռել ծո­վից:
­Խո­կում էր ծո­վե­րի դուստ­րը՝
­բա­րի՞ն է աշ­խար­հում շատ, թե՞ չա­րը.
ին­քը ծո­վի մեջ էր, եւ ծովն էր իր մեջ:
­
Տո­չոր զգաց նուրբ սր­տում ու մա­շող տապ­
եւ ծա­րա­վեց Ծո­վի­նա­րը,
­բայց ա­ղի էր ծո­վի ջու­րը,
խ­մե­լու հա­մար ան­պի­տան:
­Լույս ի­ջավ ե­րկն­քից այդ­ժամ,­
Աստ­ծու կամ­քով ճեղք­վեց ծո­վը­
եւ ջուր բխեց ծո­վե­զեր­քի մեծ քա­րից`
­Կաթ­նով աղ­բյու­րը: 
Հանեց հագուստը ու մերկ գնաց․
մի ամ­բողջ բուռ ու կես­բուռ
խ­մեց Կաթ­նաղ­բյու­րի Սուրբ ջրից­
եւ հղի­ա­ցավ Ծո­վի­նա­րը դեռ չտե­սած ա­մու­սին,­
ինչ­պես մեր Տի­րա­մայրն էր հղի­ա­ցել Սուրբ Հո­գուց: 

Իսկ ա­ռա­վո­տյան­
ար­քա­յա­կան օ­թյա­կի­ մեջ`­
ոս­կե­կար բար­ձե­րին թիկ­նած, գնաց Բաղ­դադ,
­քա­ղաք ե­՛ւ սի­րուն, ե­՛ւ օ­տար, ե­՛ւ խորթ:

 

Լուսանկարը` Սոնա Ադամյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ