ԱՀԿ բժիշկները կշարունակեն աշխատել Սիրիայում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը /ԱՀԿ/ կշարունակի աշխատել Սիրիայում։ Այս մասին հայտարարել է կառույցի ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը։ «ԱՀԿ անձնակազմերը, որոնք աշխատում են Սիրիայում, կշարունակեն գտնվել իրենց տեղկայման վայրերում եւ կաշխատեն՝ ապահովելով անխափան բուժօգնության տրամադրում բոլոր նրանց համար, ովքեր դրան կարիքն ունեն։ Մենք աներեր ենք մնում եւ կատարում ենք մեր հանձնառությունները, որոնք ստանձնել են սիրիացի բազմաչարչար ժողովրդի առաջ, որին հիմա շատ անհրաժեշտ են բուժծառայությունների տրամադրումը։ Բուժաշխատողները, բուժհաստատությունները, տրանսպորտն ու մատակարարման առարկաները պետք է լինեն պաշտպանված։ Կողմերին կոչ ենք անում պահպանել այս պահանջը։ Նաեւ կոչ են ուղղում դոնորներին ռեսուրսներ տրամադրել ԱՀԿ-ին եւ նրա գործընկերներին, որպեսզի կարողանանք կատարել մեր առաքելությունը եւ կյանքեր փրկել»,- ասված է ԱՀԿ ղեկավարի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունները սկսելու պահից Սիրիայում ՀՀ հյուպատոսարանը տեղափոխվեց Դամասկոս, իսկ վերջին օրերին դեսպանությունն ամբողջությամբ տեղափոխվեց Բեյրութ՝ չնայած Սիրայում դեռ մեծ թվով հայեր կան։
Կարծիքներ