Ավստրալիայում ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել

Ավստրալիայում ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել վնասելով տներ ու մեքենաներ։ Այս մասին հայտնում է The Watchers կայքը։ Ինչպես հայտնի է դարձել, որոշ դեպքերում տեղացած կարկտահատիկների տրամագծի մեծությունը հասել է վեց սանտիմետրի։ Ավելի քան քսան հազար տուն հոսանքազրկվել է։